Այսօր՝ հունիսի 25-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հանցագործը ներս է մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել է փախուստի: Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենաներ, դիմել փախուստի, սակայն չի հաջողվել:
Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել է ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: