Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել.
Վաղը, 2018 թվականի հունիսի 26-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:
Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց, որոնցից և ոչ մեկը, ըստ էության, քաղաքացիների խնդիրների հետ առնչություն չունեն:
Սույն ավագանու ձևավորման իսկ օրվանից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական կարգով վիճարկել և շարունակում է վիճարկել Տարոն Մարգարյանի կողմից կատարված ապօրինությունները:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին, որպեսզի գան և մասնակցեն նիստին՝ պահանջելով Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երևան քաղաքի ավագանու լուծարում: