Սաուդյան Արաբիայում կանայք, ովքեր վերջերս մեքենա վարելու իրավունք էին ստացել, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայությունում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Erem news-ին:
Գործակալության տվյալների համաձայն՝ թագավորության բնակիչների տեղափոխման ծառայությունները մատուցում են Uber և Careem տաքսի ծառայությունները Սաուդյան Արաբիայի 3 խոշոր քաղաքներում՝ Էր Ռիյադում, Ջիդայում և Էդ Դամամում:
Կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սեփական մեքենան ձեռք բերել, արդեն կիրակի օրվանից կարող են պատվիրել հատուկ ծառայություն՝ կին-վարորդ: