Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է.
«ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը ողջ կազմով այսօր ԱԺ-ում պետք է ծնկաչոք ներողություն խնդրի բոլոր երեխաներից, որոնց թաթիկներով գրված նամակներն իրենց խմբակցության անդամը գողացել է զինվորներից, որոնք այդպես էլ չեն ստացել այդ այնքան սպասված, քաջալերող, աջակցող, սիրով լի նամակները:
ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից` իրենց խմբակցության անդամի անմարդկային վերաբերմունքի համար:
Ունեք մարդ մնալու վերջին քայլը կատարելու, նաև մեր բոլորի մեջ Ձեր նկատմամբ գեթ մեկ կաթիլ մարդկայինը չվերացնելու համար:
Դա բոլորիս է պետք. և Ձեզ, և մեզ է պետք` մեծից փոքրին է պետք:
Եվ պահանջում եմ այդ քայլը կատարել` մենք բոլորս դեռ ապրելու ենք այս ամենով, բայց գոնե Ձեր կողմից մեղքի խոստովանությունը կօգնի թե Ձեզ, թե մեզ դառնությունը, վիրավորանքն ու ատելությունը հաղթահարած ապրենք:
Քաջություն ունեցեք և կատարեք Ձեզ մնացած մարդկային այդ եզակի քայլը:
Անխուսափելի իրավական պատասխանատվությունը չի տալու մարդկայինը պահպանելու այդքան անհրաժեշտը, անկախ նրանից ազատազրկված վիճակում, թե բանտից դուրս:
Կարևորը հոգու ազատությունն է անմարդկայնությունից»: