Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի Գերմանիա - Մեքսիկա հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտվում է Մեքսիկային։ Հանդիպման 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իրվինգ Լոզանոն։