Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում բողոքի ցույցերն այսօր կշարունակվեն

13:20, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
Թբիլիսիում բողոքի ցույցերն այսօր կշարունակվեն

Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բողոքի զանգվածային ցույցերն այսօր կշարունակվեն՝ ի աջակցություն սպանված անչափահաս Զազա Սարալիձեի, հաղորդում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով ցույցերի կազմակերպիչներին:

Զազայի հայրն ու նրա աջակիցները երեկ գիշերել են Ռուսթավելիի պողոտայում:

Նշենք, որ երեկ Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել կառավարության հրաժարականի պահանջով: Երեկ հայտնի էր դարձել նաև, որ դպրոցականների մահվան պատճառով բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական էր տվել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Իսկ կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել էր հրաժարական տալ:

Հավելենք, որ ցույցերի պատճառ էր դարձել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում 2017թ. դեկտեմբերին ծեծկռտուքի հետևանքով անչափահաս աշակերտների սպանությունը: Ցուցարարները հայտարարում են ոչ օբյեկտիվ հետաքննության անցկացման մասին, ինչպես նաև հայտարարում, որ դատախազությունը թաքցնում է դեպքի մասնակիցներից մեկին, ով գերատեսչության նախկին աշխատակցի որդին է:

6536 | 0
Facebook