Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել՝ դպրոցականների մահվան պատճառով բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, հաղորդում է Ekhokavkaza-ն:
Այդ պաշտոնը Շոթաձեն զբաղեցնում էր 2015թ-ից:
Այդ մասին տեղեկություն է հայտնվել Վրաստանի գլխավոր դատախազության կայքում:
«Այսօր հեռանում եմ պաշտոնից, սակայն վստահ եմ, որ արդարադատությունն այդ գործով կհաստատվի»,- ասել է Շոթաձեն:
Ավելի վաղ բողոքի զանգվածային ցույցեր էին անցկացվել Վրաստանի գլխավոր դատախազության, ապա՝ խորհրդարանի շենքի առջև:
Նշենք, որ Շոթաձեն հրաժարական է տվել Հորավա փողոցում անչափահասի սպանության պատճառով: Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր հաստատել է, որ 2 անչափահաս մեղավոր են ճանաչվել №51 դպրոցի աշակերտների սպանության համար: