Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել Թեհրանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ ինքնաթիռը, որը Իսֆահանից Թեհրան էր մեկնում, կործանվել է Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իմամ Հոմենեի միջազգային օդանավակայանի մոտ:
Կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել՝ ինքնաթիռի 2 անդամները:
Նշվում է, որ այն ինքնաթիռն ընկել է ոչ բնակելի տարածքում: Կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը: