Երեկ տեղեկացրել էինք, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետերը։
MAMUL.am-ի տեղեկություններով, ճամպրուկային տրամադրություն է նաև Արմավիրի մարզպետի մոտ: 3 օր առաջ ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանը հավաքել է իրերը: Ենթադրվում է, որ մայիսի 28-ի տոնական միջոցառումներից հետո պաշտոնապես կհայտարարվի հրաժարականի մասին: