«Հիմա սա երազ ա՞, թե՞ իրականություն: Ես այս հարցը տվեցի իմ երևակայական նախագահին՝ իմ «Երևան ջան» ֆիլմում, որը նկարահանել եմ 2002-ին, նա պատասխանեց «կապրենք, կտեսնենք»: Հետո շուռ եկավ, տեսավ՝ ժողովուրդը բոբիկ ա, ինքը կռացավ ու սկսեց իր կոշիկները հանել»,- դիմելով ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին՝ ասաց դերասան, սցենարիտ, ռեժիսոր Միքայել Պողոսյանը և շարունակեց. «Համոզված եմ՝ բոլորին կոշիկ եք հագցնելու»:
Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյան համերգասրահում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակույթի գործիչների հետ: