Երևանում Շառլ Ազնավուրի 94-ամյակի կապակցությամբ համերգ կկայանա վաղը՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում:
Համերգի մասնակիցներն են «Lucas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը, Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի դերասան Հայկ Պետրոսյանը շանսոնյեի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ: