ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել՝ կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հունիսի 12-ին պլանավորված հանդիպման հետ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թրամփը մտահոգված է, որ հանդիպումը կարող է քաղաքական խայտառակության վերածվել, և արդյոք արժե նման ռիսկի դիմել:
ԱՄՆ նախագահը նաև անհագստություն և զարմանք է հայտնել՝ կապված Փհենյանի կողմից Հարավային Կորեայի հետ բանակցություններն անսպասելի չեղարկելու և ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեղյալ հայտարարելու սպառնալիքների հետ:
Բացի այդ, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, որպեսզի հետաքրքրվի, թե ինչու են հակասում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայտարարությունները:
Ավելի վաղ Թրամփը Կիմ Չեն Ինին հիշեցրել էր Քադաֆիի ճակատագրի մասին: