Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային հեղինակավոր մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։ Կայացած 3 տուրի արդյունքում Շանթ Սարգսյանը 2․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը 2 միավորով կիսում են 2-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը։