Հայաստանում այս օրերին անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, որն ավարտվելու է մայիսի 20-ին:
Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ:
Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ, այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը: