Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան առաջ ցուցարարները կարտոֆիլ ու մակարոն են դրել: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թանկացող սննդամթերքի մասին հարցերին, հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է` կարագն ու միսն էժան են, թե թանկ:
Ի դեպ, Հակոբ Հակոբյանը երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում էր: Գյուղացիների ու պատգամավորի միջև բանավեճ է ծավալվել:
«Մի բան ուզում եմ հարցեմ՝ Հակոբյան Հակո՞բն ա ձեր թշնամին, թե՞ պատգամավորը»,- դիմելով գյուղացիներին՝ հարցրել է Հակոբյանը: «Պատգամավորը, ՀՀԿ-ն»,- արձագանքել են նրանք: «Ինչո՞ւ, որ Փաշինյանին դեմ է քվեարկե՞լ»,- հարցրել է նա: «Այո»,- ասել են հավաքվածները:
Պատգամավորը հայտարարել է, որ «20 ժամում փոշմանել են ու ընտրելու են Ն. Փաշինյանին»: