«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ 2018 թվականի ապրիլի 15 -ին, ժամը 16:00-ին համահայկական ընդվզման շրջանակներում հանրահավաք է հրավիրել Գյումրի քաղաքում՝ Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում։
Հանրահավաքի ընթացում ելույթ է ունենալու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Հանրահավաքի ժամանակ տեղի է ունենալու Սերժ և Ռիտա Սարգսյանների խորհրդանշական քաղաքացիական մահապատիժ։ Մինչև մահապատժի իրականացումը տեղի է ունենալու Ազգային ժողովի նիստ, որին մասնակցելու են նաև բերման ենթարկված Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը և ևս 58 ՀՀԿ-ական։