Բոլոր դասի մեքենաները, որոնք նախատեսված են վրացի պետական ծառայողների համար, կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից, հաղորդում է «Грузия Онлайн»-ը:
Փոփոխություններ են արվել, մասնավորապես, «պետական ծառայության ավտոպարկի վերատեղաբաշխման, ծառայողական մեքենայի գնման և դասակարգման կամ փոխարինման մասին» կառավարության որոշման մեջ, որն ընդունվել էր 2014թ. փետրվարին:
Փաստաթղթի թարմացված տարբերակում գրություն է հայտնվել «բացի սև գույնից ցանկացած այլ գույնի ու դասի մեքենայի գնման» մասին:
Ընդ որում, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում մեքենաների տնտեսող մոդելներ գնել, իսկ վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 100 կմ համար 6 լիտրը:
Նման նախաձեռնությամբ 2014թ. փետրվարին հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այդ ժամանակ նա կառավարության անդամներին կոչ էր արել անցյալում թողնել սև «ջիփերն» ու սև գույնի այլ մեքենաները: