Մարտի 23-ին «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում բռնկված հդեհը երեկ երեկոյան մարվել է:
Հրդեհը բռնկվել էր «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ պահաբաժնի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում:
ԸՍՏ ԱԻՆ տեղեկատվության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:45-ին:
Այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր և ծառի կտրված ճյուղեր: