Միացյալ Թագավորությունն ապացույցներ ունի ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ այդ ապացույցները «հիասթափեցնող» են:
Ջոնսոնը նաև հավելել է, որ Մոսկվայի հանցանքը հաստատում է նաև նյարդապարալիտիկ նյութի ընտրությունը, որն արտադրվում էր ԽՍՀՄ-ում: Նրա կարծիքով՝ չարագործները հենց այդ նյութն են ընտրել, որպեսզի ապացուցեն, որ դրա հետևում հենց Ռուսաստանն է կանգնած:
Բրիտանացի քաղաքական գործիչը, սակայն, չի հստակեցրել, թե տվյալ գործով ինչ ապացույցներ ունի Լոնդոնը: