Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է 2018թ. Վրաստանի նախագահական ընտրություններում իր աջակիցների հաղթանակի հնարավորության մասին, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Մենք պետք է իշխանության գանք արդեն 2018թ.: Ինչպե՞ս ենք դա անելու: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններն ու այդ ֆոնին տապալենք Իվանիշվիլիի կառավարումն ու նրա ֆեոդալական պալատը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նկատի ուներ Վրաստանի նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ում Վրաստանի ընդդիմությունը պետության իրական ղեկավար է համարում:
Սաակաշավիլին Ամստերդամից տեսաուղերձի միջոցով դիմել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից իր աջակցիներին: Քաղաքական գործիչը գտնվում է Ամստերդամում: