Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում 13 օրվա ընթացքում ռմբակոծությունների հետևանքով 674 մարդ է զոհվել, հաղորդում է Al Jazeera-ն:
Այս մասին ասվում է Արևելյան Ղութայի քաղաքացիական պաշտպանության վարչության զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ Բաշար Ասադի ռեժիմի ուժերն ու նրա դաշնակիցներն Արևելյան Ղութայում 917 ավիա- և 459 հրթիռային հարված են հասցրել:
Փետրվարի 19-28-ը 666 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա, 95 կին և քաղաքացիական պաշտպանության ուժերի 2 ներկայացուցիչ:
Իրավապաշտպանների խոսքով՝ զոհերի մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք ստիպված են դուրս գալ փողոցներ, որպեսզի սնունդով ապահովեն իրենց ընտանիքներին: Արևելյան Ղութայի բնակիչներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ապաստարաններում և նկուղներում: