Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանում տղա երեխաները ներդրում են համարվում, իսկ աղջիկները՝ կորուստ». The Guardian

21:05, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Հայաստանում տղա երեխաները ներդրում են համարվում, իսկ աղջիկները՝ կորուստ». The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականը պատմել է Հայաստանում սելեկտիվ աբորտների հետևանքների մասին:

«Հայաստանում սելեկտիվ աբորտներն արգելվել են 2016թ., սակայն իգական սեռի ներկայացուցիչների պակասը սպառնում է երկրի ապագային, որտեղ տղա երեխաներն ավանդաբար համարվում են ներդրում, իսկ աղջիկները՝ կորուստ»,- գրում է հոդվածի հեղինակ Սյուզան Մուրը:

Լրագրողը որպես օրինակ ներկայացնում է Գավառ քաղաքը, որտեղ 120 տղային հասնում է 100 աղջիկ, և նշում է, որ նման միտման դեպքում 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93 հազար կին:

Բրիտանական պարբերականը նշում է, որ սելեկտիվ աբորտների քանակն աճում է Կովկասում և Ասիայում: «Խոսելով բնակչության աճի մասին, որն աշխարհի մեծագույն խնդիրներից է՝ անհրաժեշտ է հաշվի առնել գենդերային գործոնները»,- պարբերականին ասել է Հանրապետական կլինիկական ծննդատան բժիշկ Գայանե Ավետիսյանը:

Պարբերականը նաև գրում է, որ տվյալ խնդրի լուծումը ոչ թե աբորտների արգելումն է, այլ հայկական հանրությունում գենդերային հավասարության թեմայով քննարկումներն ու վիճաբանությունները:

9356 | 0
Facebook