«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան
Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական երաժշտություն։ «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան Լեհ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկը Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ ջութակահարուհին նշեց, որ երևանյան համերգը միշտ մնալու է իր հիշողության մեջ՝ հրաշալի նվագախմբի և ջերմ հանդիսատեսի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։ Մարթա Կովալչեկը, անդրադառնալով Պենդերեցկու ստեղծագործություններին, նշեց, որ դրանք բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ են, և իր համար մեծ պատիվ է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները։ Առաջիկա օրերին` մինչև փետրվարի 17-ը, փառատոնի շրջանակներում սպասվում են ևս երեք համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու կամերային և սիմֆոնիկ գործերը։ |