Հունվարի 19-ին Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 11-րդ տարելիցն էր։ Մտավորականի մահվան տարելիցին նվիրված մի շարք հուշ-միջոցառումներ են կայացել։ Հունվարի 21-ին Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ֆուտբոլային հանդիպում, հայտնում է «Ակօս»-ի կայքը։ Նշենք, որ հանդիպմանն անդրադարձել են տարբեր երկրների հայ համայնքերի պաշտոնական կայքերն, ինչպես նաև միջազգային մամուլը։