Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի Չինաստանում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տյանցզին Ցյուանցզյան»-ը: Հիշեցնենք, որ Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: