Մեծ Բրիտանիայում իսլամիստները, ովքեր մեղադրվում են Լոնդոնում իրականացված մի շարք ահաբեկչությունների համար, պլանավորել են պայթեցնել Բիգ Բենը, Հիթրոու օդանավակայանը, Westfield առևտրի կենտրոնն ու հասարակական տրանսպորտի մի քանի կանգառներ, գրում է The Independent-ը:
Դատական նիստի ժամանակ ծայրահեղական Ումար Հաքը, ում ձերբակալել էին անցած տարի իր 3 համախոսհների հետ, պատմել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միանգամից մի քանի տուրիստական վայրում պայթյուններ կազմակերպելու ծրագրերի մասին:
Ահաբեկչի խոսքով՝ իրեն «ոգեշնչել է» 2017թ. մարտին Վեսթմինսթերի ահաբեկչությունը, որից հետո նա մտահղացել է «Ալլահի՝ մահվան բանդա» ստեղծել:
Հայտնի է դարձել նաև, որ Հաքն իսլամիստական գաղափարների է քարոզել, երբ աշխատել է Լոնդոնի մուսուլմանական դպրոցում: Նա աշակերտներին մահապատիժներով տեսագրություններ է ցուցադրել և կոչ արել միանալ գրոհայիններին: Երեխաները նաև դերերով ահաբեկչական հարձակումներ են բեմադրել: