Նյու Յորքում Թրամփ-թաուեր երկնաքերի տանիքին հրդեհ է բռնկվել, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Տեսագրության մեջ տեսանելի է ծխի հաստ շերտը, սակայն կրակ չի երևում:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրալարերի կարճ միացումը:
Դեպքի վայրում հրշեջներ են աշխատում: Տուժածներ չկան: Նշվում է, որ հրդեհի պահին ԱՄՆ նախագահը շենքում չի գտնվել:
Նյու Յորքում այրվում է Թրամփի աշտարակը