Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, հաղորդում է Newsru.co.il-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Հրթիռներից երկուսը թռիչքը խափանվել է իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից:
Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ տագնապի ազդանշաններ են հնչել մի շարք բնակավայրերում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան: