Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

18:21, երկուշաբթի, 25 հունիսի, 2012 թ.
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Ինչպես հայտնի է` Կալիֆորնիայի 29-ամյա բնակիչ Վարդան Ասլանյանը վերջերս հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք` ոչ սթափ վիճակում նա մոտ մեկ ժամ ''ավտոմրցավազքի'' մեջ է եղել ոստիկանների հետ` մեքենան վարելով մոտ 200 կմ/ժ արագությամբ: Ասլանյանը մեքենայով հարվածել է ''Մերսեդես'' մակնիշի ավտոմեքենային, որում մի կին է եղել` 3-ամյա դստեր հետ: Մեր հայրենակիցը մեղադրվում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, մի շարք խախտումներ կատարելու, ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու, ինչպես նաև մեքենայով հերոին տեսակի թմրանյութ տեղափոխելու մեջ: 105 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց նա ազատ է արձակվել:

YouTube-ի բազմաթիվ օգտատերեր, քննարկելով տեսանյութերը, քննադատել են 29-ամյա հային` ասելով. ''Եթե նա ռեփեր է, կամ, ինչպես ինքն է իրեն կոչում` ''արտիստ'', դեռևս իրավունք չի տալիս այդ ձևով իրեն պահել` վտանգելով շատերի կյանքը'':

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դեպքից անտեղյակ մի օգտատեր` դիտելով տեսանյութը, գրել էր. ''Գրազ կգամ` այս տղան հայ է'':

9734 | 9
Facebook