Քալիֆորնիայում արջը ձագերի հետ զբոսնում է փողոցում՝ չվախենալով մարդկանցից ու մեքենաներից (տեսանյութ)
15:25, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Մայր արջն իր 2 ձագի հետ հանգիստ քայլում է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Թահո Սիթի քաղաքի փողոցներով: Նա ընդհանրապես չի վախենում մարդկացից ու մեքենաներից: Այս մասին տեսանյութ է հրապարակել TCN լրատվականը: Նշվում է, որ կենդանին քաղաք է մտել երեկ երեկոյան, ամենայն հավանականությամբ, սննդի փնտրտուքներով: