Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հերթական երկրաշարժը Իրանում. մեկ մարդ է զոհվել, 56-ը վիրավոր է

15:20, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Հերթական երկրաշարժը Իրանում. մեկ մարդ է զոհվել, 56-ը վիրավոր է

Իրանի հյուսիսում այսօր գիշերը հերթական երկրաշարժն է գրանցվել: Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 56-ը վիրավոր է, հաղորդում է РИА Новости-ն:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,2 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:

Երկրաշարժի զոհ է դարձել մեկ տղամարդ, ով մահացել է սրտի հետ կապված խնդրի պատճառով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրանի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով հղի կին էր զոհվել:

5630 | 0
Facebook