Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սկսվել, որոնք հայտարարվել էին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի կողմից Կատալոնիայի կառավարության ղեկավարներին պաշտոնանկ անելուց հետո, հաղորդում է Newsru.co.il-ը:
Նախընտրական հարցումների արդյունքները ծայրաստիճան հակասական են: Քվեարկությամբ կորոշվի Կատալոնիայի ապագան, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք Կատալոնիան կպայքարի անկախության համար կամ կպաշտպանի ստատուս քվոն:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեից հետո տարածաշրջանի խորհրդարանն անկախության մասին բանաձև ընդունեց: Դրան ի պատասխան՝ Իսպանիայի սենատը հաստատեց Իսպանիայի սահմանադրության155-րդ հոդվածի կիրառումը, որն իսպանական կառավարությանը թույլ է տալիս անմիջական կառավարում հաստատել Կատալոնիայում: