Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
«Սա ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ ավելի շատ աշխատանք: Արդեն 2 տարի է` զբաղվում եմ այս գործով, շատ պատահաբար ստացվեց և ոչ մտածված: Երկար ժամանակ աշխատանք էի փնտրում, հանկարծ իմացա այս աշխատանքի մասին: Սկզբում ոչ մերկ էր պահանջվում, հագուստով էի աշխատում, հետո առաջարկեցին և բացատրեցին, որ մերկ նկարվելը ևս վատ բան չէ: Ասացին՝ եթե նկարիչների կողմից վատ պահվածք կնկատես, որը քեզ դուր չի գա, կհրաժարվես: Փորձեցի: Աշխատանքային պրոցեսը շատ դրական էր, սկսեցի սիրել, վատ բան չտեսա դրանում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմինե Սարգսյանն, ով Գեղարվեստի ակադեմիայում աշխատում է որպես մերկ բնորդուհի: Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում Նրա խոսքով` երբեմն աշխատանք ընթացքում հետաքրքիր դեպքեր են գրանցվում: «Եղել է, որ պառկած ժամանակ սկսել եմ լաց լինել, անձնականիս հետ կապված ինչ-որ բան եմ հիշել, եղել է` միամիտ կատակներ եմ արել, նկարիչներին ծիծաղեցրել, ուրիշ բնորդների հետ նույնիսկ դեպքեր են եղել, որ ընթացքում ընկել են: Բարեբախտաբար, ինձ հետ նման դեպք չի գրանցվել»,- պատմեց մեր զրուցակիցը: Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում Որպես գումար վաստակելու միջոց՝ այն եկամտաբեր գործ չէ. բնորդուհու խոսքով` աշխատավարձը ցածր է. «Բայց հաշվի առնելով, որ Երևանում համապատասխան աշխատանք գտնելը դժվար է, մի քիչ ցածրին հարմարվում ես: Կարծում եմ՝ եթե ամուսին ունենայի, նրան դուր չէր գա: Կարող ես մեկ օր չասել, երկու օր, բայց անընդհատ չես կարող թաքցնել: Քանի որ ինձնով հատուկ հետաքրքրվող չկա, ես ինձ վատ չեմ զգում, որ մերկ բնորդուհի եմ»,- անկեղծացավ Արմինեն: Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
|