Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է հենց Գազայի հատվածի տարածքի վրա, հաղորդում է Jerusalem Post-ը:
Պարբերականը գրում է, որ քաղաքում երկրորդ անգամ աշխատել է հրթիռի արձակման ազդանշանը:
Ավելի ուշ Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել, սակայն այն չի հասել դեպի Իսրայել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գազայի հատվածից Իսրայելի Աշքելոնի քաղաքի ուղղությամբ հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան: