Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում մումիայի վերածված կնոջ դի և առեղծվածային նամակ է հայտնաբերվել

13:50, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում մումիայի վերածված կնոջ դի և առեղծվածային նամակ է հայտնաբերվել

Մոսկվայում Զելենոգրադսկի փողոցի բնակարաններից մեկում ոստիկանները կնոջ դի են հայտնաբերել, որը մումիայի է վերածվել, հաղորդում է «Московский комсомолец»-ը:

Տան տիրուհին՝ Վերոնիկան, մենակ էր ապրում և աշխատում էր դեղատանը: Նա հարևանների տեսադաշտից կորել էր 2015թ. ապրիլին:

Բնակարանի դուռը կոտրել են միայն այն բանից հետո, երբ սառնարանի ջուրը թափվել է ներքևի բնակարան: Այդ ողջ ընթացքում բնակարանի պատուհանը բաց է եղել, և դին բառացիորեն մումիայի է վերածվել:

Ոստիկանները նաև նամակ են հայտնաբերել: Նամակում հետմահու ցուցումներ են եղել: Կինը գրել է, որ իր մահվան համար խնդրում է մեղադրել դեղատան տնօրենին, որտեղ նա աշխատել է:

30021 | 0
Facebook