Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է, որ Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցը, հաղորդում է «112 Украина» հեռուստաալիքը:
«Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցն այժմ դիտարկվում է «Укрзализныця»-ի («Ուկրաինայի երկաթուղիներ») կողմից: Կարծում եմ, որ վերջնական որոշման մասին մենք կարող ենք հայտնել 2018թ.-ին»,- ասել է Օմելյանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում կա մեկ ռուսական գնացք, որն ընթանում է Քիշնև-Մոսկվա ուղղությամբ, և դեպի Մոսկվա ընթացող մեկ ուկրաինական գնացք:
Նա նաև հայտնել է, որ Կիևը երկաթուղային հաղորդակցության դադարեցումից վնասներ չի կրի: