Նյու Յորքում RM Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է 1959թ. Ferrari 250 GT California Spider Competizione մեքենան: Յուրահատուկ մեքենայի համար 17,99 միլիոն դոլար են վճարել, հաղորդում է Carscoops-ը:
Մեքենան ունի V12 3-լիտրանոց շարժիչ, զարգացնում է 270 ձիաուժ: Ընդհանուր առմամբ՝ նման 8 մեքենա է թողարկվել:
1959թ. մեքենան մասնակցել է «Լե Մանի 24 ժամ» հեծանվային մրցաշարում, որի արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը:
Դրանից հետո մեքենան մասնակցել է ԱՄՆ-ում, ինչպես նաև Բահամյան կղզիներում տարբեր մրցավազքների: 60 տարվա մեջ մեքենան մի քանի անգամ փոխել է իր տերերին: