Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցիները պահանջել են Մոսկվայի խանութներից հեռացնել Արցախում արտադրված դոշաբը

15:40, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանցիները պահանջել են Մոսկվայի խանութներից հեռացնել Արցախում արտադրված դոշաբը

Օրերս մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ են բարձրացրել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով հեռացնել «Արցախ ֆրութ» ընկերության թթի դոշաբը, հաղորդում է rusarminfo.ru-ն:

Գործակալության հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը հայտնել է, որ ադրբեջանցիները խանութի ղեկավարությանը բողոքել են, որ, իբր, խանութը խախտում է ռուսական օրենսդրությունը, քանի որ Արցախի արտադրանքն արգելված է Ռուսաստանի տարածքում:

«Դա, իհարկե, բացարձակ սուտ է»,- ասել է Մուքանյանը:

Դրանից հետո խանութի ղեկավարությունն իրավաբան է կանչել, ով որևէ խախտում չի արձանագրել:

Մուքանյանի խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձում են ՌԴ քաղաքացիներին պարտադրել Ադրբեջանի օրենսդրությունը:

14978 | 0
Facebook