YouTube-ը մարտին առցանց երաժշտություն լսելու համար ծառայություն կթողարկի: Bloomberg-ի տեղեկություններով՝ այն կստանա Remix անվանումը:
Վճարովի Remix ծառայության շնորհիվ օգտատերերը կկարողանան օրինական լսել հայտնի կատարողների երգերն իրենց համակարգիչներով և հավելվածներում: Մինչ այդ Google-ը բազմիցս փորձել էր իր հավելվածը թողարկել երաժշտություն լսելու համար: 2011թ. մեկնարկել էր Google Play Music-ը, YouTube Music Key-ը հայտնվել էր 2014թ., որը հետագայում դարձավ YouTube Red-ի մի մաս, որտեղ կարելի է առանց գովազդի տեսանյութեր դիտել:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ամերիկյան կոորպորացիան արդեն համաձայնության է հասել Warner Music Group-ի հետ: