Մոտ 20 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում հզոր ցիկլոնից ջրհեղեղների և սողանքների հետևանքով, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ցիկլոնը տարածվել է Յավա և Բալի կղզիների 28 շրջաններում և քաղաքներում: Հազարավոր տներ ջրի տակ են անցել:
Ակնկալվում է, որ ցիկլոնը կլքի Ինդոնեզիան վաղը, սակայն դեռևս պահպանվում են ուժգին քամիներն ու հզոր ալիքները Յավայում և Բալիում:
Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները: