Կիրակի առավոտյան ռուսական ավիացիան մի շարք ավիահարվածներ է հասցել Դեր Զոր նահանգում գտնվող սիրիական գյուղի ուղղությամբ: Թեև թիրախում գտնվել են իսլամիստներն, այնուամենայնիվ, զոհվել է նաև մեծ թվով խաղաղ բնակչություն՝ առնվազն 34 մարդ, հայտնում է AFR-ը: Զոհերի թվում առնվազն 15 երեխա կա:
Աղբյուրը նաև նշել է, որ Ալ Շկաֆախ գյուղում, որը գտնվում է Եփրատի ափին, վերահսկում են ահաբեկիչները, դրա համար էլ այն թիրախավորել է ռուսական ավիացիան:
2011-ից ի վեր Սիրիայում զոհվել է առնվազն 340 հազար մարդ: