Հայաստանում գործող բանկերն, ըստ
ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.
Իրավաբանական անձանցից ամենաշահավետ` 11.5% եկամտաբերությամբ դրամային ավանդներ ընդունում են «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն` ավանդ «Ժամկետային», և «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:
11% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ն՝ ավանդներ «Հարմար-Նոր» և «Ժամկետային»:
10.75% եկամտաբերությամբ «Բիզնես ապահով» ավանդ ներգրավում է «Անելիք Բանկ»-ը:
10.5% եկամտաբերությամբ «Կուտակային» և «Ստանդարտ» ավանդներ ներգրավում է «Արմսվիսբանկ»-ը, իսկ «ABB-Կորպորատիվ» ավանդ՝ «Հայբիզնեսբանկ»-ը:
Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց ներգրավող դրամային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք
այստեղ:
Իսկ ըստ դրամային ավանդների եկամտաբերության՝ բանկերի
վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերսանկ»-ը: