Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սևերով արագ ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիրենի հետ։ Պարտիան ավարտվեց 20-րդ քայլին։