Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը, սպիտակներով հաղթելով Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին, դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար։ Նշենք, որ Արոնյանը վաստակել է 3 միավոր, իսկ նրան հետապնդողները՝ Վաշյե Լագրավը, Սվիդլերը, Լիրենը, Հարիկրիշնան և Նակամուրան, վաստակել են 2,5-ական միավոր։