Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի և Հնդկաստանի սահմանին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Չինաստանի և Հնդկաստանի սահմանից ոչ հեռու մոտ 10 կմ խորության վրա:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր
ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: