Նյու Յորքի Christie's աճուրդի տանը Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը վաճառվել է 450312500 դոլարով, հաղորդում է BBC-ն:
Այդ գումարը ռեկորդային է դարձել:
Նախորդ ռեկորդը 2 տարի առաջ նույնպես Christie's աճուրդի տանը սահմանել էր Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» նկարը: Նկարը գնել էր Կատարի նախկին վարչապետ Համադ Ալ Թանին 179 միլիոն դոլարով:
Դա Վինչիի նկարի գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսով և ցանկացել անանուն մնալ: Աճուրդը շարունակվել է 20 րոպե, իսկ գլուխգործոցի նախնական գինը եղել է 100 միլիոն դոլար: