Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Թրամփը համաձայնել են ոչնչացնել ԴԱԻՇ-ին

12:45, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Պուտինն ու Թրամփը համաձայնել են ոչնչացնել ԴԱԻՇ-ին
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը ոչնչացնելու վճառականությունն ու համաձայնել, որ Սիրիայի հակամարտության հետագա կարգավորումը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, հաղորդում է РИА Новости-ն:
     Այս մասին Պուտինն ու Թրամփը համաձայնության են եկել ԱԽՏՀ-ի շրջանակներում ունեցած կարճատև հանդիպման ժամանակ:
     Պուտինն ու Թրամփը նշել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնավարությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՝ հակամարտության բոլոր կողմերին կոչ անելով մասնակցել քաղաքական գործընթացին:
5260 | 0
Facebook