Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անգիտակից վիճակում գտնվող հայ սամբիստը տեղափոխվել է Երևան

14:30, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Անգիտակից վիճակում գտնվող հայ սամբիստը տեղափոխվել է Երևան

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա մայիսին կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կոլյա Կարապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսին հայտարարություն էր տարածել, որ Կոլյա Կարապետյանի կյանքին վտանգ սպառնում, նա անգիտակից վիճակում է։ Այսօր ֆեդերացիան հայտարարել է, որ սամբիստը տեղափոխվել է Երևան և բուժումը կշարունակի հայրենիքում։

«Հայաստանի հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանն, ով այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետև կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց և շուրջ վեց ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երևան: Ըստ բժիշկների՝ մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր: Ներկայումս Կոլյա Կարապետյանը գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում»։

12026 | 0
Facebook