Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել: Վիրավորվել է ևս 13 մարդ: Այս մասին հայտնում է Tolo News լրատվականը:
Պայթյունը որոտացել է Քաբուլի դիվանագիտական Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են դեսպանատներ և կառավարական շենքը: Զոհերի և վիրավորների քաղաքացիությունը չի հաղորդվում: Լրատվականի տվյալներով, սակայն, զոհերի մեծ մասը կառավարության աշխատակիցներ են:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: