«Հոկտեմբերի 27-ի մասնակիցներն ու հրաման տվողները շատ հեշտ կբացահայտվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի». Արմեն Մարտիրոսյան
«Այդ հարցը դեռևս ամբողջովին կարծիքի տակ է գտնվում, նայած՝ որ տեսանկյունից ենք նայում: Եթե գլոբալ ենք հարցին նայում` բացահայտված է, որովհետև այդ ոճրագործությունն ուղղված էր հայկական պետականության ինքնիշխանության և հասարակական շահի դեմ: Ըստ էության, 1991 թվականից հետո, միակ լեգիտիմ իշխանությունը, որ ձևավորվել է, դա 1999 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորված իշխանությունն էր, որը գլխատելով` իշխանությունը վերադարձրեցին ոչ լեգիտիմ վիճակի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` կարծիք հայտնելով, որ հրաման տվողները շատ հեշտ կբացահայտվեն, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի: «91-ից հետո Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Եթե իշխանափոխություն լինի, իրավապահ մարմինները, ոստիկանական համակարգն անկախ կլինեն, և այդ ժամանակ կբացահայտվի»: |